Էլեկտրական դաշտ

Էլեկտրական դաշտ, էլեկտրամագնիսական դաշտի երկու բաղադրիչներից մեկը։ Վեկտորական դաշտ է[1], առաջանում էլիցքավորված մարմինների կամ մասնիկների շուրջ, ինչպես նաևմագնիսական դաշտի փոփոխության ժամանակ։ Անմիջականորեն չի դիտվում (տեսանելի չէ), սակայն հնարավոր է հայտնաբերել լիցքավորմած մարմինների վրա իր թողած ազդեցության միջոցով։

Էլեկտրական դաշտը քանակապես բնութագրվում է իր ուժային բնութագիրով՝ էլեկտրական դաշտի լարվածությամբ, որը վեկտորական ֆիզիկական մեծություն է, հավասար է տարածության տվյալ կետում տեղադրված փորձնական լիքցի վրա ազդող ուժի հարաբերությանը այդ լիցքի մեծությանը։ Էլեկտրական դաշտի լարվածության վեկտորը տարածության յուրաքանչյուր կետում համընկնում է դրական փորձնական լիցքի վրա ազդող ուժի ուղղության հետ։

Դասական ֆիզիկայում, որը կիրառվում է խոշարամասշտաբ (ատոմի չափերից մեծ) փոխազդեցությունների դիտարկման ժամանակ, էլեկտրական դաշտը դիտարկվում է որպես միասնական էլեկտրամագնիսական դաշտի բաղադրիչներից մեկը և էլեկտրամագնիսական փոխազդեցության դրսևորումը։ Քվանտային էլեկտրադինամիկայում այն էլեկտրաթույլ փոխազդեցության բաղադրիչ է։

Մաքսվելի հավասարումներով դասական ֆիզիկայում նկարագրվում են էլեկտրական և մագնիսական դաշտերի փոխազդեցությունները և լիցքերի ազդեցությունը այդ դաշտերի համակարգի վրա։

Էլեկտրական դաշտի հիմնական ազդեցությունը ուժային փոխազդեցությունն է դիտորդի նկատմամբ անշարժ լիցքավորված մարմինների կամ մասնիկների վրա։ Շարժվող լիցքերի վրա ուժային ազդեցություն է թողնում նաև մագնիսական դաշտը (Լորենցի ուժի երկրորդ բաղադրիչը)։

Մասնագիտական կողմնորոշում

Իմ ապագա մասնագիտությունը ծրագրաորումն է: Ես ընտրել եմ աըդ մասնագիտությունը քանի որ շատ եմ սիրում համակարգիչով աշխատել: Մասնագիտությանս կողմնորոշման հարցում ինձ օգնել են իմ ծնողները և մոտիկ մարդիկ: Ուսումնասիրելով մասնագիտությանս պահանջարկը աշխատանքաին շուկայում հասկացա որ ճիշտ եմ կողմնորոշվել և շատ արդի մասնագիտություն է: Ես ընդունվելու եմ պոլիտեխնիկ քանի որ աըդ բուհում են ուսուցանում այդ մասնագիտությունը:

Ֆիզիկա

  • 1. ԿԻՆԵՄԱՏԻԿԱ 1. Մեխանիկայի հիմնական հասկացությունները: Մեխանիկական շարժում է կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ: Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է մարմինների մեխանիկական շարժումները, կոչվում է մեխանիկա: Որպեսզի կարողանանք դատողություններ անել մարմնի շարժման վերաբերյալ, նախապես ընտրում ենք մի մարմին, որի նկատմամբ դիտարկում ենք ուսումնասիրվող մարմնի շարժումը: Այդ մարմինը կոչվում է հաշվարկման մարմին:
  • Տարբեր հաշվարկման մարմինների նկատմամբ մարմնի շարժումը կարող է տարբեր լինել: Սա նշանակում է, որ շարժումը և դադարը հարաբերական են, որ միևնույն մարմինը մի հաշվարկման մարմնի նկատմամբ կարող է շարժման մեջ լինել, ուրիշ հաշվարկման մարմնի նկատմամբ ՝ անշարժ։ Հիմնականում, եթե հատուկ այդ մասին չենք նշում, մարմնի շարժումը դիտարկում ենք Երկրի հետ կապված հաշվարկման համակարգում: Շատ դեպքերում մարմնի չափերը կարել ի է հաշվի չառնել, ուստի այն համարում ենք նյութական կետ: Նյութական կետ կոչվում է այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել: Նյութական կետը չափեր չունի, ինչպես երկրաչափական կետը, սակայն ունի զանգված: Նյութական կետի շարժման կարևոր բնութագիր է նրա հետագիծը: Հետագիծը այն կետերի բազմությունն է, որոնցով անցնում է մարմինը շարժման ընթացքում: Մարմնի հետագիծը կարող է լինել ուղիղ գիծ, շրջանագիծ կամ որևէ այլ կոր գիծ: Հետագծի երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ: Մարմնի անցած ճանապարհի ժամանակից կախումը արտահայտող բանաձևը կոչվում է շարժման օրենք: Շարժման օրենքը մարմնի շարժման երկրորդ հիմնական բնութագիրն է: Շարժման հետագիծ ը և շարժման օրենքը ամբողջությամբ նկարագրում են մարմնի շարժումը: Ըստ հետագծի ձևի՝ շարժումները լինում են ուղղագիծ կամ կորագիծ, իսկ ըստ շարժման օրենքի տեսքի` հավասարաչափ կամ անհավասարաչափ: 2. Մեխանիկայի հիմնական բաժինները: Կախված խնդիրների բնույթից՝ մեխանիկայում առանձնաց վում է երկու հիմնական բաժին` կինեմատիկա և դինամիկա։ Կինեմատիկա բաժնում ուսումնասիրում են մարմինների տարբեր շարժումներ` առանց բացահայտել ու այդ շարժումներն առաջացնող պատճառները, պարզում, թե ինչպես են տեղի ունենում այդ շարժումները։ Այս կամ այն շարժումը պայմանավորող պատճառները, և թե ինչու է մարմինը շարժվում հարկապես այսպես, ոչ թե այլ կերպ, ուսումնասիրում է մեխանիկայի գլխավոր բաժինը` դինամիկան: Կինեմատիկա բաժնի մի խնդիր մենք արդեն ուսումնասիրել ենք 7-րդ դասարանում: Դա ըստ շարժման օրենքի տեսքի ամենապարզ` հավասարաչափ շարժումն է: 3. Հավասարաչափ շարժում: Հավասարաչափ շարժում կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոց ներում անցնում է հավասար ճանապարհներ: Հավասարաչափ շարժման հիմնական բնութագիրը այդ շարժման արագությունն է:
  • 2. Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոց ում մարմնի անցած S ճանապարհի և այդ t ժամանակամիջոց ի հարաբերությանը: v = s/t Միավորների ՄՀ-ում արագության միավորը 1 մ/վ է: Դա այն հավասարաչափ շարժման արագությունն է, որի դեպքում մարմինը 1 վ-ում անցնում 1 մ ճանապարհ։ Եթե հայտնի է հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, ապա կարող ենք գտնել նրա շարժման օրենքը, այսինքն՝ մարմնի անցած ճանա- պարհի կախումը ժամանակից արտահայտող բանաձևը. S = vt
  • 3. ԱՆՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ 1. Անհավասարաչափ (փոփոխական) շարժում: Բնության մեջ և կենցաղում քիչ են հանդիպում հավասարաչափ շարժումներ, այսինքն` այնպիսի շարժումներ, որոնց ընթացքում մարմինը հավասար ժամանակամիջոց ներում անցնում է հավասար ճանապարհներ: Առավել հաճախ հանդիպում են շարժումներ, որոնց ժամանակ կան հավասար ժամանակամիջոցներ, որոնց ընթացքում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ: Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոց ներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում: Անհավասարաչափ շարժման սահմանումը կարելի է ձևակերպել նաև շատ հակիրճ՝ հաշվի առնելով այն, որ արդեն գիտենք, թե որ շարժումն է կոչվում հավասարաչափ. Շարժումը կոչվում է անհավասարաչափ, եթե այն հավասարաչափ չէ: 2.Միջին արագություն: Այն դեպքերում, երբ մեզ հետաքրքրում է մարմնի շարժումը հետագծի միայն որոշակի տեղամասում կամ որոշակի ժամանակահատվածում, փոփոխական շարժումը բնութագրվում է «միջին արագություն» կոչվող ֆիզիկական մեծությամբ: Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում: Եթե անհավասարաչափ շարժվող մարմինը հետագծի S երկարությամբ տեղամասն անցել է t ժամանակում, ապա նրա միջին արագությունն այդ տեղամասում հավասար կլինի. Vմիջ = S / t Նկատենք, որ եթե տվյալ տեղամասում մարմինը հավասարաչափ շարժված լիներ, ապա նրա արագությունը ևս հավասար կլիներ S-ի և t-ի հարաբերությանը: Հենց այդ հավասարաչափ արագությունն էլ բացահայտում է միջին արագության իմաստը: Անհավասարաչափ շարժման միջին արագությունը հետագծի տվյալ տեղամասում հավասար է այն հավասարաչափ շարժման արագությանը, որի դեպքում մարմինը հետագծի այդ տեղամասն անցնում է նույն ժամանակում, ինչ անհավասարաչափ շարժման դեպքում:3. Ակնթարթային արագություն: Դիցուք դուք ինչ-որ պահի տեսնում եք, որ ավտոմեքենայի արագաչափի ցուցմունքը 80 կմ/ժ է, հետո այն արագ փոխվում է: Իսկ ի՞նչ իմաստ ունի այդ ցուցմունքը: Մենք գիտենք, որ իներտության պատճառով մարմնի արագությունը ակնթարթորեն փոխել հնարավոր չէ: Ուրեմն՝ կարելի է համարել, որ մի ակնթարթ (շատ փոքր ժամանակահատված) ավտոմեքենայի արագությունը չի փոխվել և այն կատարել է հավասարաչափ շարժում: Տվյալ պահին արագաչափի ցույց տված արագությունը հենց այդ հավասարաչափ շարժման արագությունն է, որն անվանում են ակնթարթային արագություն: Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: Անհավասարաչափ շարժման ակնթարթային արագության մասին խոսելիս սովորաբար «ակնթարթային» բառը հատուկ չեն նշում: Միջին արագության մասին խոսելիս «միջին» բառը միշտ նշում են հատուկ, իսկ երբ պարզապես ասում են «արագություն», հասկանում են ակնթարթային արագությունը: ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ: ԱՐԱԳԱՑՈՒՄ Այն շարժումը, որի ժամանակ մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում կրում է միատեսակ փոփոխություն, կոչվում է հավասարաչափ փոփոխական շարժում: Քանի որ հավասարաչափ փոփոխական շարժման արագության փոփոխությունը նույնն է կամայական հավասար ժամանակամիջոց ներում, ապա,
  • 4. մասնավորապես, նույնը կլինի նաև յուրաքանչյուր վայրկյանում: Հենց այդ փոփոխությամբ էլ հավասարաչափ փոփոխական շարժումները տարբերվում են միմյանցից: Ուրեմն հավասարաչափ փոփոխական շարժման բնութագիր կհանդիսանա այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց կտա արագության փոփոխությունը միավոր ժամանակամիջոց ում: Դիցուք հավասարաչափ արագացող շարժում կատարող գնացքի արագությունը 50 վ-ի ընթացքում 10 մ/վ-ից դառնում է V = 30 մ/վ, այսինքն՝ փոխվում է 20 մ/վ-ով: Քանի որ ամեն 1 վ- ում արագությունը փոխվում է նույն չափով, ապա 20 մ/վ-ը բաժանելով 50-ի՝ կստանանք, որ յուրաքանչյուր վայրկյանում արագությունը փոխվում է 0,4 մ/վ-ով: Ստացվեց, որ որոնել ի ֆիզիկական մեծությունը գնացքի արագության փոփոխության հարաբերությունն է այն ժամանակամիջոց ին, որի ընթացքում տեղի է ունեցել այդ փոփոխությունը: Արագացում: Արագացման միավորը: Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոց ում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոց ի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: Արագացումը ընդունված է նշանակել a տառով: Եթե հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը t ժամանակամիջոցում փոխվել է Δv-ով, ապա համաձայն սահմանման՝ մարմնի արագացումը կլինի. a = Δv/t Եթե այս բանաձևի մեջ տեղադրենք t = 1 վ, ապա կստանանք, որ արագացման մեծությունը հավասար է արագության փոփոխությանը, այսինքն` արագացումը իրոք ցույց է տալիս արագության կրած փոփոխությունը միավոր ժամանակում: Միավորների ՄՀ-ում արագացման միավորը 1 մ/վ2-ն է: Դա այն մարմնի արագացումն է, որի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 1 մ/վ-ով։ Արագացումը բնութագրում է արագության փոփոխության թափը։ Եթե, օրինակ, մարմնի արագացումը հավասար է 10 մ/վ2, ապա դա նշանակում է, որ մարմնի արագությունը յուրաքանչյուր վայրկյանում փոխվում է 10 մ/վ-ով, այսինքն` 10 անգամ արագ, քան 1 մ/վ2 արագացման դեպքում։ Հավասարաչափ փոփոխական շարժումների դասակարգումը: Հավասարաչափ փոփոխական շարժում կատարող մարմնի արագությունը ժամանակի ընթացքում կարող է աճել (ինչպես վերը նկարագրված փորձում սայլակի արագությունը) կամ նվազել (ինչպես թեք հարթությամբ դեպի վեր գլորած գնդակի արագությունը): Ըստ այդ հատկանիշի էլ հավասարաչափ փոփոխական շարժումները դասակարգում են երկու խմբի՝ ա) աճող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում են հավասարաչափ արագացող, բ) նվազող արագությամբ հավասարաչափ փոփոխական շարժումներ, որոնց անվանում հավասարաչափ դանդաղող: ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄԸ: ԱԶԱՏ ԱՆԿՄԱՆ ԱՐԱԳԱՑՈՒՄ Մարմինների ազատ անկումը կարելի է դիտարկել, որպես հավասարաչափ արագացող շարժում, որի արագացումը g(≈9,8)-ն է : Այդ արագացումը նույնն է բոլոր մարմինների
  • 5. համար: Եթե վերցնենք երկաթե գունդ, փետուր, ֆուտբոլի գնդակ և այս բոլոր առարկաները բաց թողնենք ինչ-որ h բարձրությունից, ապա կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրը շարժվում է տարբեր արագացումով: Սա բացատրվում է նրանով, որ ընկնելիս այս մարմիններն անցնում են օդի միջով: Ազատ անկման ժամանակ մենք անտեսում ենք օդի դիմադրությունը:

Read More…

Մասնագիտական Կողմնորոշում

Ես ցանկանում եմ դառնալ IT մասնագետ, քանի որ կարծում եմ, որ այդ մասնագիտությունը համապատասխան է ինձ: Այդ մասնագիտության մասին իմացել եմ դպրոցում, հետաքրքրվել եմ և որոշել խորանալ այդ գծով: Ինձ այս հարցում նաև աջակցել են ընտանիքիս անդամները: Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա այնպիսի համալսարան, որտեղ ինձ կսովորեցնեն IT և վեբ ծրագրավորում միարժամանակ, այդ իսկ պատճառով փորձում եմ սովորել ինքնուրույն:

Ակսել Բակունց

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է էջմիածնի ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև <<Մաճկալ>>  թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է<<Նոր ուղի>> հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է <<Զանգեզուր>> և <<Արևի զանգակ>> կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։ Ծնողները պարզ աշխատավոր մարդիկ էին։ Նրանց ընտանիքում մեծանում էին 7 աղջիկ և չորս տղա։ Երբ Բակունցը 14 տարեկան էր «Աղբյուր» մանկական ամսագրում տպագրվում է նրա առաջին գրական երկը «Հիմար մարդը», որը համանուն ժողովրդական հեքիաթի մշակումն էր։

Ալեքսանդր Շիրվանզադե

Ծնվել է 1858 թ. դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883–ին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884–ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի«Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885–ին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող«Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի հեղափոխության նախօրեին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Արևմտահայերի 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությունը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», – գրել է նա։ Այդ վեպը եղավ «Քաոս»-ը (1898)։ 1896-1897 թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է Բաքվի կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը։

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, Սիրանուշի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է Գ.Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «Պատվի համար», «Նամուս»), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «Մորգանի խնամին»)։

1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն են թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմանբ։

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։

Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար»,«Քաոս»կինոնկարները։

Նախագիծ ՙՙ Ես կարողանում եմ՚

  1. Մուտքագրել տեքստը

Type the text.

In its efforts to keep the peace, the United States government. ment adopted a policy of purchasing Indian lands through treaty. Legislation was passed against people who violated such treati. Boundary lines, across which settlers were not to pass ,were established around Indian territory

Despite such measures, whites continued to enroach on Indians lands. In fact, settled land. were often renegotiated to buy the newly settled land.

  1. Համացանցից ընտրել նյութ, կարդալ, հասկանալ, օգտվել on-line բառարանից, թարգմանել մի հատված և գրել կարծիք տվյալ նյութի վերաբերյալ:

Choose a topic from the Internet, read and understand it, use on-line dictionaries, translate a passage and write your opinion about it. A business, also known as an enterprise or a firm, is an  involved in thetrade of goods services or both toconsumers.Businesses are prevalent in capitalist economies, where most of them are privately owned and provide goods and services to cutomers in exchange for other goods, services, or money. Businesses may also be nfor ot  or state owned. A business owned by multiple individuals may be referred to as a company

Business can refer to a particular organization or, more generally, to an entire market sector, e.g. “the music business”. Compound forms such as agribussinesrepresent subsets of the word’s broader meaning, which encompasses all activity by suppliers of goods and services.

  1. Ունկնդրել տեքստ, հասկանալ և վերարտադրել այն:

Listen to the text, understand it and then reproduse it.

  1. Ստեղծած նյութը տեղադրել բլոգում, անգլերեն լեզվի բաժնում:

Insert the created comment in your blogs

  1. Ստեղծել ֆիլմ կամ կազմել երկխոսություն և ձայնագրել այն:

Create a film or make a conversation and record it.