Archive | February 2014

Պատմություն

Ռուս-Թուրքական պատերազմը 1828-1829թթ.Որն էր այս պատերազմի գլխավոր պատճառը?

Ռուսաստանը ցանկանում էր իր ազդեցությունը տարածել 3 տարածաշրջանների վրա:Սև ծովի և նեղուցների վրա` Բոսբորի, դարդանելի:Բալկանյան թերակղզուՄերձավոր արևելքի տարածի:

Երբ սկսվեց այս պատերազմը?

1828 թ.-ի ապրիլին սկսվեց Ռուս-թուրքական 19-րդ դարի 25-րդ պատերազմը, ավարտվեց 1829թ.-ին սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսի պայմանագրով:

Կոնկրետ Ռուսաստանը արևմտյան հայաստանից որ տարածքներն էր ուզում գրավել?

Կարսի և Ախալցխայի նահանգները:

Գեներալ Իվան Պասկևիչը 1828թ.-ի Հունիս-օգօստոս ամիսներին ինչ քաղաքներ գրավեց թուրքերից?

1828թ.-ի հունիսի 23-ին 3-օրյա կատաղի կռիվներից հետո գրավեց Կարսը:1828թ.-ի հուլիսի 23-ին սկսվեց Ախալքալաքի գրավումը: Թուրքերը տվեցին 600 զոհ և 300 վիրավոր 14 հրանոթ1828 օգօստոսի 15-ին գրավեց Ախլցխայի բերդը: Ռուսները տվեցին 700-ից ավելի զոհ:1828-ի օգոստոսի 28-ին ռուսները գրավեցին Արդահանը:

Գեներալ Ալքեսանդր Ճավճավաձեն 1828-ին ինչ քաղաքներ գրավեց?

1828-ի օգօստոսի 28-ին գրավեց Բայազեթը1828-ի սեպտեմբերի 4-ին գրավեց Դիադին1828-ի սեպտեմբերի 12-ին գրավեց Ալաշկերտը:

Ինչ հայ կամավորական ջոկատներ են մասնակցել այս պատերազմին?

Երևանի արարատյան ջոկատը, որը ուժեղացված էր Սարդարապատի հեծելազորովՂարաբաղի հեծյալ գունդըԱրցափեցի Մանուկ ԲանեյանըՄելիք Մարտիրոսյանի 500 հոգանոց հեծյալ ջոկատը:

1829 –ին ինչ 4 կարևոր ռազմական գործողություններ տեղի ունեցան?

1829-ին փետրվարի սկզբին Աջարիայի փաշան հարցակվեց Ախալցխայի վրա: Բերդի պաշտպանությունը ղեկվարում էր հայ գեներալ Բարսեղ Բեհբությանը: Աջարիայի փաշան պարտություն կրեց:1829-ի հունիսի սկզբին Վանի փաշան 15000 բանակով հարցակվեց Բայազետի վրա: Բայազետի պաշտպանությունը ղեկավարում էին ղեկավարներ Պոպովը և Պանյուտինը: Կրկին թուքերը պարտվեցին:1829-ի հունիսին 24-ին Պասկևիչը գրավեց Հասան Կալա Բերդը:1829-ի Հունիսի 27-ին պասկևիչը գրավեց Էրզրումը: 1829-ի սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրինապոլսի պայմանագիրը: